Բաժիններ՝

Կենդանակերպի նշանների մեծամտության աստիճանը

Ցուլ

Նրանք խորասուզված են իրենք իրենց հանգամանալից հետազոտելու գործի մեջ: Ցանկացած մարդ, ով լավ գիտի գոնե մեկ Ցուլի, հեշտությամբ սրա հետ կհամաձայնի: Նրանք համարում են, որ աշխարհն իրենց շուրջն է պտտվում, և, եթե նրանց հարցնես, թե որն է իրենց սիրած բառը, այն կլինի`«Ես»-ը: Նրանց հետ ավելի լավ է չվիճել, որովհետև դա անօգուտ է, միևնույն է, ճիշտն ինքն է:

Առյուծ

Ժամանակի մեծ մասի ընթացքում նրանք իրենց պահում են անտարբեր դիրքավորվողների պես: Նրանք հավատում են, որ օժտված են անհավանական ուժով, որը նրանց առավելություն է տալիս այլ մարդկանց նկատմամբ: Ինչ էլ որ նրանք ասեն, դա ճշմարիտն է` նրա բարձրագույն դրսևորման մեջ: Եվ եթե դու այդպես չես մտածում, ապա նրանք հազիվ թե քեզ հետ հաշվի նստեն: Իսկ եթե դու համարձակվես հակառակվել նրանց, նրանք իրենց «Ես»-ով կխեղդեն քեզ:

Կարդացեք նաև

Կույս

Նրանք չափազանց առաջ են գնացել իրենց մեծամտության մեջ: Նրանց պետք չէ քո հավանությունը: Նրանք իրենց նստեցնում են գահին ու տեսնում են միայն նրանց, ովքեր իրենց առջև խոնարհվում են: Նա մտածում է, որ մոտ է կատարելությանն այն ժամանակ, երբ պարզապես ուրիշներին զզվեցնում է իր փառասիրությամբ: Նա չափազանց ագրեսիվ է մրցակցում, և, եթե պարտվում է, ապա կորցնում է իր ոտքերի տակ եղած հողը:

Այծեղջյուր

Սա ամենաիսկական չար հանճար է: Նա կգտնի այն, ինչ դու ամենաշատն ես սիրում, ու կխփի հենց այդ տեղին: Նա կիմանա ամեն ինչ, թեկուզ և դրանք լինեն իրեն բացարձակապես չհետաքրքրող մանրամասներ, եթե դա ինչ-որ կերպ կօգնի քեզ հիմնովին ոչնչացնել:

Խեցգետին

Սա հենց այն հմայող մանիպուլյատորն է: Անգամ հիպնոսի վարպետները նրան չեն կարող հաղթել: Նա այնքան էլ լավ վեճի կողմ չէ: Միշտ կարողանում է ցանկացած մարդու հանգեցնել իր տեսակետին: Երբեմն նա նույնիսկ վերածվում է վերահսկող հրեշի: Վստահ եղիր, նա քո դեմ օգտագործում է քո իսկ զենքը:

Ջրհոս

Նրանք միայնակ գիշատիչներ են: Նախ կարող են ինտրավերտներ թվալ, բայց դա առավելություն ունենալու մեծագույն ցանկությունն է: Նա հիանալի գիտի, որ կոպիտ է ու անտաշ: Բայց նա բացարձակապես գոհ է իր այդպիս դրսևորումներից: Դա նրան չի անհանգստացնում, և ոչ ոք ի վիճակի չէ նրան վերափոխել: Նա փոփոխությունների մեջ իմաստ չի տեսնում:

Աղեղնավոր

Նրանք անգամ չեն էլ մտածի փակել իրենց բերանը, քանի դեռ ապոկալիպսիս չի սկսվել: Նրանք չեն կարողանում զսպել իրենց ու մնալ թույլատրելիի սահմաններում: Եվ նույնիսկ չգիտեն էլ, թե որտեղ է այդ սահմանը: Եթե ջրածնային ռումբից վատ բան կա, դա Աղեղնավորի վրա ծիծաղելն է: Եվ նա, հնարավոր է, չի էլ մտածում  քայլող աղետ լինել: Նա պարզապես շատ է սիրում քննարկել իրեն ու իր կյանքը:

Կարիճ

Նրանք այնքան էլ մեծամիտ չեն: Բայց բարկացրու նրանց, ու դու կտեսնես դժոխքը` ի դեմս նրանց: Նրանք ողջ ուժով աշխատում են լավ մարդ լինել, բայց ավելի մեծ վերհսկողություն ունեն գետի ջրերի, քան իրենց էմոցիաների նկատմամբ: Երբ նրանք զայրանում են, ավելի լավ է նրանց աչքին չերևալ: Նրանք ամբողջովին կորցնում են իրենց նկատմամբ վերահսկողությունը ու իրենց ճանապարհին կործանում են ամեն ինչ:

Խոյ

Կարող է լինել ուղղամիտ, բայց ոչ մեծամիտ: Հազիվ թե գտնվի մարդ, ով կարող է բնութագրել նրան: Նա հեշտությամբ դուր է գալիս մարդկանց` դրա համար բացարձակապես ջանքեր չգործադրելով: Ամեն ինչ տեղի է ունենում բացարձակապես ինքնակամ: Բայց երբ նրանք դրա անհրաժեշտությունն ունենան, կարող են չափազանց եսասեր լինել: Մի փորձիր նրանց համբերությունը, քեզ դուր չի գա այն, ինչ դու կտեսնես, եթե քեզ հաջողվի նրան հունից հանել: Նրանք լավ են վերաբերվում միայն նրանց, ով իրենց է լավ վերաբերվում:

Կշեռք

Դու նրանց մեծամտությունը կտեսնես, միայն եթե պատահաբար դառնաս նրանց վրիժառու կատաղության վկան: Բայց սովորաբար նրանք խուսափում են կոնֆլիկտներից, քանի որ չափազանց շատ են վախենում դրանց հետևանքներից: Նա ավելի շուտ երկար ժամանակ իր մեջ կպահի իր նեղվածությունը, քան այն կարտահայտի իր վարքագծով: Նրանք չեն ուզում կոնֆլիտի հետևանքով սոցիալական ոտնահարումների ականատեսը լինել:

Երկվորյակներ

Նրանք նման են կինոֆիլմերի ծիծաղելի կենդանիներին, որոնք փորձում են ջղային ու խիստ թվալ: Նրանք միայն կարող են սպառնալ, բայց դա ոչինչ չի նշանակում: Նրա ինքնապաշտպանական մեխանիզմը չափազանց ուժեղ է զարգացած կոնֆլիկտների մեջ մտնելու համար:

Ձկներ

Կարելի է դատել այն մասին, թե որքան մեծամիտ են Ձկները` ելնելով այս ցանկում նրանց զբաղեցրած տեղից: Նա չափազանց անինքնավստահ է, որ իրեն ուրիշներից լավը համարի: Բացի դրանից, նա շատ ընկերասեր է ու սիրում է լինել այն մարդը, ում վրա կարող ես հույս դնել: Եթե դու նվաստացնես նրան, նա կպաշտպանվի: Բայց առանց պաշտճառի նա իրեն ագրեսիվ չի կարող պահել: Նա շատ է սիրում հանդարտություն և, անկասկած, այն կգերադասի վեճերից ու կոնֆլիկտներից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս