«Փորձում են դրսում ինչ-որ տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ոչ ճիշտ գործընթացներ են գնում և այլն: Ենթադրում եմ, որ պարոն վարչապետը սա կարող էր նկատի ունենալ»:
«Շառլ դե Գոլ» ֆրանսիական ատոմային ավիակիրը վերանորոգումից հետո ուղեւորվել է Միջերկրական ծովի արեւելյան շրջան՝ մասնակցելու «Իսլամական պետության» դեմ գործողություններին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել թուրինյան ակումբը:
Մարտի 2-ին տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ երկու տասնյակից ավելի խմբագիրների ու սեփականատերերի հանդիպումը, որի նպատակը ոլորտում ծառացած խնդիրների շուրջ քննարկումն էր, միասնական մոտեցում ձևակերպելը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած քննարկումների ժամանակ անդրադարձել են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք ՀՀ վարչապետի խոսքով, միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը քննարկել է բազմաթիվ հարցեր՝ սկսած Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչև ընթացիկ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներ:
Հեղինակավոր Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի հետևյալ վարկանիշները.
«Այ մարդ, ապշում եմ, էլի, թե էս ի՞նչ է ասում, էլ ինչպե՞ս հարգեմ այդ կնոջը։ Մեր պարոն Փաշինյանն ասում է՝ թափանցիկություն, ժողովրդին ամեն ինչին պետք է տեղյակ պահեն, ու հանկարծ, այդ ումի՞ց են թաքցնում, ուզում էին այդ հրամանը սարքել ու դեմ տա՞լ մեզ, մենք էլ արդեն չիմանայինք, թե ինչ անենք։ Ա՛խր, տիկի՛ն Ղարիբյան, մեկ անգամ հետաքրքրվեք, տեսեք, որ Համազգային թատրոնը նոր շունչ է ստանում»,- շեշտեց ռեժիսորը։
Կյանքի 83-րդ տարում վախճանվել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար (1992-1998 թթ.) եւ Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար (1993-1995 թթ.) Քլաուս Քինկելը:
Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Տրոյկա լվացքատուն» հրապարակումների վերաբերյալ, որոնք մարտի 4-ին լույս են տեսել աշխարհի տարբեր լրատվամիջոցներում՝ OCCRP նախագծի շրջանակում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն, որտեղ կզբաղեցնի քաղաքական քարտուղարի պաշտոնը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՀՀ ԶՈՒ կորուստների դեպքերը թաքցնելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
2018թ. մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված բնակիչ Է.Գյուլազյանի դին. դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ:
«Այս պահին 30 տոկոսի անունն է գրած, բայց գումարն արդեն 100 միլիոն դրամի է հասնում: Ես, օրինակ, 2 միլիոն դրամի վարկ ունեմ: Առայժմ նախադատական ծանուցումներ ենք ստանում, շուտով երևի ԴԱՀԿ-ից էլ կստանանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը:
Բացի այդ, հրամանատարը, պարզելով, որ զորամասի տարածքում առկա 2 կունգերը չեն գտնվում զորամասի հաշվեկշռում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել և կազմակերպել է նյութական միջոցները եղբոր կողմից օգտագործվող հողամաս տեղափոխելու գործընթացը՝ պատճառելով էական վնաս:
«Յուվենթուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հաջորդ մրցաշրջանում կարող է սկսել մարզչական կարիերան:
Ստրասբուրգում մարտի 4-ին կայացել է Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի ազգային համակարգողների խորհրդի առաջին հանդիպումը։ Վերջինի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը։
«Մենք հիմա մի վիճակում ենք, որը ես կկոչեի նեգատիվ ազատություն: Այսինքն՝ կան ազատության որոշակի հնարավորություններ, բայց այդ ազատությունը բովանդակային չէ: Դրա համար մենք տեսնում ենք, որ իրար վիրավորում են, աղբամանը գցելու ակցիաներ են լինում: Սա շատ վտանգավոր է»:
ՀՀ իշխանություններն ապահովում են երկրի անվտանգությունը և օրակարգում չունեն «հողեր հանձնելու» թեմա: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 52 հասցեի բակում գտնվող շինությունում (ավտոտնակ):
«Պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ լավ չէ: Բայց եթե ինչ-որ իրավիճակ վատ է, լուծումը պետք է գա ծրագրեր, գաղափարներ առաջադրելուց: Համալսարանների հոգաբարձուների խորհուրդը կարող է ռեկտորներին պարտադրել որոշակի ծրագրային փոփոխություններ անել»:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գրող Կարեն Անտաշյանը հայտարարել է Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ է նշանակվել Արշակ Գասպարյանը։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը բանակում զինծառայողների զոհվելու փաստերի կոծկումը հետընթաց է համարում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Financial Times միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը:
«Այդ պրոցեսն ամբողջությամբ թափնացիկություն է պահանջում, և թափանցիկությունն է միակ երաշխիքը, որ քաղաքացիները վստահ լինեն, որ աշխատանքից չեն ազատվի` կրկին ուղղորդվելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, ինչպես նախկինում եղել է»։
Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն այս պահին բանակցություններ չեն վարվում: