Ալեգրին կարող է հրաժարական տալ «Ատլետիկոյի» հետ խաղից հետո
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել թուրինյան ակումբը:
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ հղելով Corriere dello Sport-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղից հետո կհանդիպի «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անիելիի հետ: Այս մասին պատմել է «Յուվեի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին:
«Մարզչի ապագան կախված է ոչ միայն Չեմպիոնների լիգայի արդյունքներից, այլ նաև ամբողջ ծրագրի զարգացումից: «Ատլետիկոյի» հետ հանդիպումից հետո ես և Անիելին կմտածենք՝ ինչ անել»,- ասել է Պարատիչին:
Corriere dello Sport-ը նշում է նաև, որ Ալեգրին կարող է հրաժարական ներկայացնել՝ առանց ղեկավարության որոշմանը սպասելու:
«Ատլետիկոյի» հետ առաջին խաղում, որը տեղի ունեցավ Մադրիդում, «Յուվենթուսը» պարտվեց 0:2 հաշվով:
Պատասխան խաղը տեղի կունենա Թուրինում, մարտի 12-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը