Վարչապետի այս գրառումը, իհարկե, դրական է, սակայն այն հազիվ թե ցանկալի արդյունք ապահովի, քանի որ հենց երեկ Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, սոցիալական ցանցերում չէին թաքցնում իրենց հրճվանքն ու ուրախությունը։ Նրանք բոլորն իրականում ուրախանում են Նիկոլ Փաշինյանի դժբախտության վրա։