Բաժիններ՝

«Արմենիա» ԲԿ-ից նախօրեին փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է Բալահովիտում

Փետրվարի 19-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության և ՀՀ  ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքից։

Հայկ Գալստյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, այնուհետև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Կատարվում է քննություն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728