Թոշակները գրպանելու կոռուպցիոն ռիսկերը․ Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է տեսնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերոը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում լիազորագրերով կենսաթոշակների վճարումները համարում է ռիսկային:

Ավելին, պալատը Արդարադատության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որով կբացառվի լիազորագրերով վճարումների պրակտիկան հոգեբուժարաններում բուժվողների եւ քրեակատարողական հիմնարկներում:

Այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օրերս բարձրաձայնել է նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը: Նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել խոցելի խմբերի` քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում գտնվող մարդկանց իրավունքների վրա։

Թերթին հայտնի դարձավ, որ պալատն առաջարկում է կազմակերպել միջնորդավորված գումարների տրամադրումը շահառուներին սոցիալական աշխատողների կամ սոցիալական ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով:

Չէ՞ որ միայն այս դեպքում հնարավոր կլինի վերահսկել գումարների հասցեականությունն ու դրա նպատակային օգտագործումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս