Բաժիններ՝

Սիրահետել է ամուսնացած կնոջը, ապա` ծեծել ամուսնուն

Կոտայքում տղամարդը սիրահետել է ամուսնացած կնոջը եւ ծեծել վեռջինիս ամուսնուն: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` իր կնոջը սիրահետելու հարցի շուրջ ամուսինը հեռախոսազրույցի ընթացքում հայհոյել է տղամարդուն: Վերջինս էլ  2018 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 08.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի հատիսի փողոցում ծեծի է ենթարկել կնոջ ամուսնուն` բռունցքով հարվածներ հասցնելով նրա գլխի տարբեր հատվածներին:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` ծեծի հետեւանքով տղամարդուն պատճառվել է թեթեւ ծանրության վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ որպես խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը մակագրվել է դատավոր Վարդան Ստեփանյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728