Կարակասում փետրվարի 6-ին սկսվել է Վենեսուելայի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության դեմ ստորագրահավաքի արշավը:
Անվանել ոստիկանապետին «լակոտ» և մնալ անպատիժ, դա պարզապես նշանակում է տալ ազդակ բոլորին, որ այլևս երկրում ոստիկանությունը լիարժեք չի վերահասկում իրավիճակը։
ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք»:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և նրա տեղակալ Կարեն Բրուտյանին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 7-ին ուղեւորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ եւ այդ կերպ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հանել այն փակուղուց, որում այն հայտնվել է «ապահարզանի» պաշտոնական ամսաթվից ընդամենը 51 օր առաջ։
Վրաստանի խորհրդարանի Բորչալուից ընտրված թյուրք (կարափափախ) պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Թիֆլիսում կայացած խորհրդարանական նիստին բացասաբար է արձագանքել Ախալքալաքում հայկական հուշարձանի տեղադրմանը:
Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից:
Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մանրամասներ է հայտնել օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը տեղի կունենա ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը կընտրվի հանձնաժողովի փոխնախագահ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն անցած տարվա հոկտեմբերի 2-ի իրադարձություններից հետո դուրս եկավ կոալիցիայից, սակայն որոշ ԲՀԿ-ականներ շարունակում են շատ բարեհաջող պաշտոնավարել:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցը դեկտեմբերի վերջին վարույթ է ընդունվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Սասնա ծռերի» տասն անդամի գործով դատական նիստը շատ բուռն է անցել՝ ռեպլիկներ, վիրավորական արտահայտություններ, աղմուկ։ Որպես տուժող՝ դատարանում ցուցմունք էր տալիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ում «ծռերը» 2016-ի դեպքերի ժամանակ պատանդ էին պահել ՊՊԾ գնդում։
«Փաստ» թերթը գրում է. «Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետական համակարգում խոշոր պարգեւավճարների մի հատվածն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհանուր «կաթսա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են։
Խարդախության համար դատապարտված Անահիտ Մութաֆյանը դատի է տվել «Աբովյան» ՔԿՀ-ին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցվորը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ-ի կողմից համակցություն համարելու հանգամանքը, վերականգնել դատապարտյալին՝ ՀՀ ԱԺ 01.11.2018 թ-ի համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավունքը և նրան ազատել պատիժը կրելուց։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ-ում փետրվարի 4-ին ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած հանդիպումն այդքան էլ չի գոհացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի նավթամթերքի շուկայում շուտով նոր խաղացող է հայտնվելու:
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ՀՀ Կառավարությունը քննարկել է իր հնգամյա գործունեության ծրագիրը։ Թեև այն պաշտոնապես դեռ չի հրապարակված, հիմնական փաստաթուղթը տարբեր ճանապարհներով սկսել է հայտնվել շրջանառության մեջ, և կարելի է արդեն առաջին գնահատականները տալ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ աշխատանքից ազատել է Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության եւ պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի նախագիծը: Միաժամանակ, կառավարությունը երեկ որոշեց մինչեւ փետրվարի 8-ը ծրագրի վրա որոշակի խմբագրական աշխատանքներ կատարել ու միայն դրանից հետո ներկայացնել խորհրդարանի հաստատմանը:
Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։
«ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է անցկացրել Եղվարդի քաղաքապետարանում: Հայտնաբերված թերությունները բավական խոսուն են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պարզվել է, որ ավագանու որոշումների նախագծերը կազմվել են բացթողումներով:
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում եւ սոցցանցերում վերջին մի քանի օրերի հիմնական թեման ՀՀ պետական օրհներգի եւ դրոշի փոփոխության շուրջ Ալեն Սիմոնյանի առաջ քաշած թեզերի քննարկումներն էին: Ընդ որում, Սիմոնյանի դեմ հակադրությունը սրվեց ոչ միայն ընդհանուր հանրային սեկտորում, այլեւ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:
Այս տարի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի առանց հաղորդավարի:
Tesla ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասքին, պայմանավորվել է կուտակիչներ արտադրող կալիֆոռնիական Maxwell Technologies-ի գնման շուրջ:
Դատարանն Ավստրիայի իշխանություններին պարտավորեցրել է 1,5 մլն եվրո վճարել երկրի արեւմուտքում օտարված այն տան նախկին տիրոջը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը:
Տուրիստական տեսարժան վայրերն ազդում են դրանց մերձակա բնակարանների արժեքի վրա:
Բրիտանացի միլիարդատեր, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Դեւիդ Հարդինգն իր ալմա-մատեր-ին նվիրաբերել է ռեկորդային 100 մլն ֆունտ ստեռլինգ: