
Նախկին պատգամավորը դատի է տվել Մայր Աթոռին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցը դեկտեմբերի վերջին վարույթ է ընդունվել։
Հիշեցնենք, որ Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։
Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։
«Մեր պահանջն է՝ պարտադրել, որպեսզի մյուս կողմը ստորագրի ավարտական ակտը և վճարի մեր գումարները, մենք հանձնել ենք այդ շինությունը, փոքրիկ աշխատանք էր մնացել, ջրհորդանների մեջ լարեր պետք է անցկացվեին, որը հրաժարվում եմ անել, քանի որ վստահ չեմ, թե կվճարվեմ դրա համար»,- մեր լրագրողին հայտնել է Արագած Ախոյանը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: