
«Ավինյան-Վանեցյան դիմակայության մեջ Վանեցյանը հաղթանակած դուրս եկավ». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ աշխատանքից ազատել է Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին:
Պատճառը ամենեւին էլ Գաբայանի վատ կամ լավ աշխատանքը չէր, այլ իշխանության ներսում առկա ներխմբային բախումը:
Ինեսա Գաբայանը վատ հարաբերություններ ուներ ջրառի տնօրեն Կարեն Եփրեմյանի հետ, ում անմիջական վերադասն էր: Բայց Գաբայանը չէր կարողանում ազատվել Եփրեմյանից, քանի որ նա վայելում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հովանավորությունը: Իսկ Գաբայանի հովանավորը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ավինյան-Վանեցյան դիմակայության մեջ Վանեցյանը հաղթանակած դուրս եկավ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: