Բաժիններ՝

Փորձագետները գնահատել են տեսարժան վայրերի ազդեցությունը մերձակա բնակարանների արժեքի վրա. Daily Mail

Տուրիստական տեսարժան վայրերն ազդում են դրանց մերձակա բնակարանների արժեքի վրա: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Փորձագետները գնահատել են աշխարհի ամենամեծ հաճախելիությունն արձանագրած տեսարժան վայրերի ինֆլյացիոն էֆեկտը եւ պարզել, թե որքան թանկ արժե դրանց մերձակայքում, օրինակ, մեկուկես կիլոմետր հեռավորության վրա ապրելը:

Պարզվել է, որ գնորդները, որոնք ցանկանում են ապրել Hollywood հայտնի նշանի մերձակայքում, պետք է պատրաստ լինեն ներդնել մեկուկես միլիոն եւ ավելի դոլար, ինչը 1057 տոկոսով ավելի է Լոս Անջելեսի ցանկացած այլ անկյունում գտնվող բնակարանի արժեքից:

Այն տեսարժան վայրերի ցուցակում, որոնք առավել ուժեղ են ազդում անշարժ գույքի արժեքի վրա, երկրորդ տեղն զբաղեցրել է Բուրջ Խալիֆա երկնաքերը: Նրա բարձրությունը 828 մետր է: Դուբայի խորհրդանիշներից մեկի հարեւանությամբ բնակարանը 687 տոկոսով ավելի թանկ է նստում, քան քաղաքի մեկ այլ վայրում՝ 1 մլն դոլարից փոքր-ինչ ավելի:
Ցուցակի երրորդ հորիզոնականում է Վաշինգտոնի հուշարձանը: Սպիտակ տան եւ Կապիտոլիումի միջեւ գտնվող 169 մետր բարձրությամբ կոթողի մերձակա բնակարանները 678 տոկոսով ավելի թանկ արժեն, քան Վաշիգնտոնի որեւէ այլ վայրում, խոսքը գրեթե երկուսուկես միլիոն դոլարի մասին է:

Նաեւ ցուցակում տեղ են գտել, օրինակ՝ Սիդնեյի օպերային թատրոնը (այն մերձակա անշարժ գույքի արժեքն ավելացնում է 459 տոկոսով), Էյֆելյան աշտարակը (բնակարանի գինն ավելացնում է 334 տոկոսով), Բիլբաոյի Հուգենհեյմի թանգարանը (+171 տոկոս), Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամուրջը (+264 տոկոս) եւ ուրիշներ:
Միակ տեսարժան վայրը, որի մերձակայքում գտնվող բնակարանները փոքր-ինչ ավելի Էժան են, քան քաղաքի մյուս շրջաններում, Հռոմի Կոլիզեյն է: Ճիշտ Է՝ գնի տարբերությունն ընդամենը 0,1 տոկոս է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս