
Ավստրիան 1,5 մլն եվրո կվճարի այն տան նախկին տիրոջը, որտեղ ծնվել է Հիտլերը

Դատարանն Ավստրիայի իշխանություններին պարտավորեցրել է 1,5 մլն եվրո վճարել երկրի արեւմուտքում օտարված այն տան նախկին տիրոջը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը: Այդ մասին հայտնել է Salzburger Nachrichten թերթը: Ինչպես գրում է հրատարակությունը, Ռիդ-իմ-Ինքրայսի երկրամասային դատարանը որոշում է ընդունել, որ կնոջը պարտավոր են վճարել 1,5 մլն եվրո: Այս փոխհատուցումը հինգ անգամ ավելի է ավելի վաղ վճարված 310 հազար եվրոյից:
Ինչպես գրում է հրատարակությունը, փորձագիտական գնահատումը ցույց Է տվել, որ նույնիսկ առանց ուշադրություն դարձնելու տան «արտասովոր» լինելուն, դրա արժեքը կազմում է 812 հազար եվրո, բայց, «հաշվի առնելով դրա պատմական նշանակությունը, այն գնահատվել է 1,5 մլն եվրո»:
Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Ազգային խորհրդի պատգամավորները հաստատել են Բրաունաու-ամ-Ին քաղաքում գտնվող տան օտարման մասին օրենդրական ակտը: 2011 թվականից ավստրիական իշխանություններին չի հաջողվում համաձայնության գալ շենքի սեփականատիրոջ հետ: Ընդսմին կառավարությունը շարունակում էր ամսական 4,8 հազար եվրո վճարել 800 քառակուսի մետրի վարձակալման դիմաց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: