
«Դա նշանակում է տալ ազդակ բոլորին, որ այլևս երկրում ոստիկանությունը լիարժեք չի վերահասկում իրավիճակը»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կան իրավիճակներ, որոնցից հետո հասկանալի է դառնում, որ ինչ-որ մի կարևորագույն բան պետությունում չի աշխատում։
Անվանել ոստիկանապետին «լակոտ» և մնալ անպատիժ, դա պարզապես նշանակում է տալ ազդակ բոլորին, որ այլևս երկրում ոստիկանությունը լիարժեք չի վերահասկում իրավիճակը։
Սակայն ինչո՞ւ եմ զարմանում… հիշո՞ւմ եք, թե ինչպես մարմանվաճառ-համասեռամոլների մի խումբ, ուղղակի ծեծի էին ենթարկել ոստիկաններին հենց ոստիկանության բաժանմունքում և ահա ոստիկանության «տոլլեռանտ հանդուրժողականության» դրսևորումը դեպի բացահայտ այլանդակություն բերեց նրան, որ արդեն այսօր փաստացի կարելի է վիրավորել պետության յուրաքանչյուր ներկայացուցչին և մնալ անպատիժ։
Հ.Գ. Սա այսօրվանից միայն ոստիկանության խնդիրը չէ, այլ ուղղակի վերաբերվում է բոլորիս»։
https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/244573566451252