Վարչապետի աներորդու նախաձեռնությունը ֆինանսական մեծ հարված կհասցնի լրատվամիջոցներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են։
Այս նախաձեռնությունն առնվազն ԶԼՄ-ների անկախության դեմ ուղղված քայլ կարող է դիտվել, եւ լրատվական աշխարհում բողոք է հասունանում։ Նախագիծը դեռ աշխատանքային քննարկման փուլում է, սակայն այսօր հեղինակն ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպել խնդրի առնչությամբ՝ խտրական մոտեցում դրսեւորելով եւ որոշ լրատվամիջոցների չհրավիրելով։
Համենայնդեպս, «Հրապարակը» հրավեր չի ստացել։ Ավելին՝ անգամ «Իմ քայլը» խմբակցությունում երեկ տեղյակ չէին, որ նման քննարկում է նախաձեռնվել։ Հրաչ Հակոբյանն արդարացավ, թե իր օգնականն է հրավիրել ԶԼՄ-ներին, ինքը տեղյակ չէ, թե ում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: