Բաժիններ՝

Այս տարի կմեկնարկեն 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները. ԿԳՆ

Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։

Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների հիմնանորոգումը` Երևանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, Երևանի Տ․Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց, Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ակադեմիական վարժարան», ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց», ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սևանի ավագ դպրոց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728