Լևոն Տեր-Պետրոսյանը հաջորդ կադրին է «առաջ բրդում». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀԱԿ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին որպես վարչապետի մամուլի խոսնակ բարեհաջող տեղավորելով նոր կառավարությունում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրդում»:

Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ լեւոնականները Նիկոլ Փաշինյանին փորձում են համոզել, որ ՀՀ ռազմական նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պետք է պաշտոն ստանա, եւ ամենաքիչը նա կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:

Վերջիններիս կարծիքով՝ «մարտի 1»-ի գործով նա կարող է օգտակար լինել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանկարծ իրադարձությունների անիվը հակառակ ուղղությամբ չպտտվի եւ իրենց համար ոչ ցանկալի արդյունք չունենա:

Սակայն այս գաղափարն այնքան էլ Ն. Փաշինյանի սրտով չէ, նա համոզված է, որ Ջհանգիրյանի դեպքում հանրությունը կհիշի նաեւ վերջինիս դատախազ աշխատած տարիների աղմկոտ գործերը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս