Բաժիններ՝

«Մարդն անհանգիստ և լարված է դառնում, երբ ինքը ներկա չէ ցանցում». հոգեբույժ Իրիս Հաութ

Երկար ժամանակ սոցցանցերում գտնվելը կարող է հանգեցնել ոչ ճիշտ ինքնագնահատման, ֆրուստրացիայի եւ ընկճախտի. դրան հատկապես ենթակա են երեխաները եւ դեռահասները, ուստի ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն նրանց վարքագծի վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Բեռլին-Վայսենզեի Սուրբ Հովսեփի հիվանդանոցի տարածաշրջանային կարգադրիչ տնօրեն եւ բժշկական մասի տնօրեն, գիտությունների դոկտոր, հոգեբույժ Իրիս Հաութը:

2017 թվականին Գերմանիայում անցկացվել էր հարցում, որին մասնակցել էին 12-ից մինչեւ 17 տարեկան հազարից ավելի երեխաներ ու դեռահասներ: Հարցման մասնակիցների մեծամասնությունը հայտարարել էր, որ սոցիալական ցանցերից օգտվում է օրական 2,5-3 ժամ, նրանք հիմնականում աղջիկներ էին: Յուրաքանչյուր երրորդը հայտարարել էր, որ սոցիալական ցանցերից օգտվում է, «որպեսզի չմտածի տհաճ բաների մասին»:

Հարցվածների 14 տոկոսը հայտարարել էր, որ չի կարողանում դադարեցնել սոցիալական ցանցերից օգտվելը: 13 տոկոսը հայտարարել էր, թե համաձայն է այն պնդմանը, որ իրեն դժբախտ է զգում, եթե սոցիալական ցանցերից չեն կարողանում օգտվել:

«Դա (սոցցանցում գտնվելը) կարող է վերածվել կախվածության: Մարդն անհանգիստ եւ լարված է դառնում, երբ ինքը ներկա չէ ցանցում: Ծնողների համար պետք է ազդանշան լինի, եթե երեխաները Համացանցում գտնվում են օրական 2 ժամից ավելի, անտեսում են դպրոցը սոցիալական ցանցերում ակտիվության պատճառով, իրենց հեռու են պահում շրջապատի մարդկանցից եւ դառնում անտարբեր:

Սկզբունքորեն կարեւոր է երեխաներին ու դեռահասներին մեդիական գրագիտություն սովորեցնել: Ի դեպ, դա նաեւ վերաբերում է չափահաս օգտատերերին, որոնք կարող են օրինակ ծառայել իրենցից կրտսերների համար: Դա նշանակում է, որ կարելի է օգտագործել տեղեկատվության նոր միջոցների առավելությունները, շփվել ամբողջ աշխարհի հետ եւ կապ պահպանել ընտանիքի ու ընկերների հետ, բայց ժամանակի առումով սահմանափակ, «մեդիական դիետայի» պահպանմամբ: Եվ, անշուշտ, չի կարելի անտեսել ընկերների հետ իրական շփումն այստեղ ու այժմ, տեսողական շփումով, հպումներով»,-հավելել է հոգեբույժը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս