«Միգուցե արդեն ժամանա՞կն է քաղաքականությունը թողնել արհեստավարժ մասնագետներին, այլ ոչ թե այն դարձնել «բոցաշունչ կրքերի» գերին»։
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
«Օպերատիվ մարմինը ստանում է ինֆորմացիան, դրա հիման վրա վարկած է առաջ քաշվում, օպերատիվ մասը գաղտնի է և պետք չէ դրա մասին բարձրաձայնել, և քննչական մարմինը կարողանում է հայտարարություն անել օպերարտիվ տվյալների հիման վրա և նախնական քննության արդյունքում ստացած տվյալների հիման վրա»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ պաշտպանական թիմը որոշել է բողոքարկել Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման պատճառաբանությունը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անթույլատրելի է համարում այլոց գործունեությունն «անգրագիտություն» որակելը, ինչպես անում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։
«Որևէ մեկը չկասկածի, որ կարող է ներխուժել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում, կստանա համապատասխան պատասխան»,- ասաց նա։
Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Վայեցյանը:
Օգոստոսի 16-ին` ժամը 10:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 24 շենքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 09:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատի մարզի Սուրենավան գյուղում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա, նա մահացել է:
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ից կրած պարտությունը:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է ապահովել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման լավագույն որակ:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 460-ի:
Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը և հարակից միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 408 մլն 945 հազար դրամ։
Ընթացիկ տարվա օգոստոսի 9-ից մինչև 15-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 30-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
«Ի սկզբանե, բոլորին հայտնի է նոր կառավարության, և անձամբ վարչապետի դիրքորոշումը, որ պետք է դադարեցվի այն արատավոր պրակտիկան, երբ դեսպանների նշանակումը եղել է քաղաքական հիմքերով, այսինքն՝ նշանակվել են դեսպաններ, որոնք բացարձակ կապ չունեն դիվանագիտության հետ և նրանց նշանակել են դեսպան՝ թոշակի ուղարկելու և այլ նպատակներով: Եվ հետևաբար, բոլոր նշանակումները կլինեն նշածս փիլիսոփայությանը համահունչ»:
Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը անդրադարձել է մամուլում տարածված հրապարակումներին այն մասին, թե Յուրի Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է:
«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու, հետախուզում հայտարարելու և կալանավորելու վերաբերյալ…»:
Անկարան մտադիր է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբևէ չի հրապարակվել։ Մեր ձեռքին է հայտնվել հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը վերանայում է կիբեռանվտանգության ապահովման միջոցների դիրեկտիվը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց, վերջիններիս կողմից հանցավոր՝ խաբեության այլ ճանապարհով՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքեր։
Թուրքիան հունիսին կրճատել է ներդրումները ԱՄՆ-ի պետական պարտքում եւ լքել ամերիկյան գանձապետական արժեթղթերի խոշորագույն պահառուների ցուցակը:
Երկու մարդ է զոհվել Իտալիայի հյուսիսի Չիմադոլմո քաղաքի մերձակայքում տուրիստական ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Շուրջ 650 մարդ եւ ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին որոշումը: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ ընտրությունների օրը հայտարարելու է ԿԸՀ-ն, ոստիկանությանը հատկացվելու է գրեթե 87.7 մլն դրամ: