Բաժիններ՝

Խուլիեն Լոպետեգին մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում «Ատլետիկո»-ից կրած պարտությունը

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ից կրած պարտությունը: Ինչպես հաղորդում է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, Լոպետեգին ընդգծել է, որ եզրափակիչ խաղերում սխալները կարող են մեծ նշանակություն ունենալ, իսկ «Ատլետիկո»-ն սխալներից օգտվելու փորձագետ է:

«Նրանք արժանի հաղթանակ տարան: Երբ մենք հավասարեցրինք հաշիվը, սակայն պետք է շնորհավորենք նրանց և առաջ շարժվենք, որովհետև մեկնարկում է Իսպանիայի առաջնությունը, իսկ մենք պետք է վերադասավորվենք: Ես տխուր եմ ու հիասթափված, սակայն մենք գիտակցում ենք, որ պատասխանատվությունը ստիպում է մեզ առաջ նայել»- ասել է իսպանացի մասնագետը:

Լոպետեգին անդրադարձել է նաև Գարեթ Բեյլի խաղին, ով Ռոնալդուի հեռանալուց հետո դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստը: Նա նշել է, որ Բեյլը հրաշալի հանդիպում անցկացրեց, միևնույն ժամանակ բնական է համարել, որ մրցաշրջանի այս հատվածում ֆուտբոլիստները կարող են ֆիզիկական պատրաստվածության հետ կապված խնդիրներ ունենալ: «Մենք գոհ ենք նրա աշխատանքից և հույս ունենք, որ առաջիկա խաղերի ընթացքում նա կշարունակի բարելավել իր խաղը»,- ասել է Խուլիեն Լոպետեգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս