Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Արթուր Վանեցյան
«Օպերատիվ մարմինը ստանում է ինֆորմացիան, դրա հիման վրա վարկած է առաջ քաշվում, օպերատիվ մասը գաղտնի է և պետք չէ դրա մասին բարձրաձայնել, և քննչական մարմինը կարողանում է հայտարարություն անել օպերարտիվ տվյալների հիման վրա և նախնական քննության արդյունքում ստացած տվյալների հիման վրա»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն նախապես չի ստուգում տեղեկությունները, նոր կուռ հիմնավորումով հայտարարություններ անում։
Անդրադառնալով լուրերին, թե որոշ պաշտոնյաների երաշխիքներ են տրվել տեղեկություններ հաղորդելու դիմաց, Ա.Վանեցյանը նշեց, որ իրենց օպերատիվ աղբյուրներն ամենագաղտնի պահվող բանն է և դրանց մասին չի հրապարակվում։
ԱԱԾ ղեկավարը հորդորեց առաջիկա բացահայտումների մասին իրեն չհարցնել, քանի որ որևէ տվյալ չի հաղորդելու, և միաժամանակ նշեց, որ չի կարելի ասել, թե ամենախոշոր բացահայտումներն արդեն արվել են։
Մանրամասները՝ տեսանյութում