«Ձենս սովորել է վարչապետի փափուկ կյանքին. չի դիմանում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ժողովրդի հաղթանակն այն է, որ իրենք են որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ.

«100 օր առաջ ձեր կամքը հաղթեց, և միջազգային հանրությունը մինչ օրս էլ չի հասկանում, թե ինչ է  տեղի ունեցել Հայաստանում։ Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ ՀՀ-ում կարող է տեղի ունենալ նման ժողովրդական զարթոնք։ Համաշխարհային պատմության մեջ դեռ չի եղել նախադեպ, որ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց վարչապետ ընտրվի մեկը, ով խորհրդարանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն, և այս ամենն իրականություն դառնա առանց մի կաթիլ արյան։ Ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որը հնարավոր դարձրեց այս աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է»։

Փաշինյանն ասաց, որ տեղի ունեցածը հեղափոխություն է, որովհետև ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն. «Հաստատվել է մի կառավարման համակարգ, որը ընդունված է անվանել ուղիղ ժողովրդակառավարում»։

Վարչապետի ձայնը կտրվեց, և նա կատակեց. «Ձենս սովորել է վարչապետի փափուկ կյանքին. չի դիմանում»։

Տեսանյութեր

Լրահոս