Վրաստանում զբոսաշրջիկների թիվը հասել է պատմական առավելագույնին. վարչապետ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պատմական է համարել երկրում զբոսաշրջիկների հոսքի աճը ամառային տուրիստական սեզոնի ընթացքում, ինչպես նաեւ իրազեկել է, որ նոր նախաձեռնություններ են ձեռնարկվելու աշնանը:
Հուլիսին Վրաստան են այցելել ավելի քան 1 մլն միջազգային ճանապարհորդներ. անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել է 10,5 տոկոս: Հուլիսին տուրիստական այցերի թվաքանակը կազմել է ավելի քան 564,9 հազար (աճը՝ 15 տոկոս): Միջազգային այցելություններն ամենից շատ իրականացվել է Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ Հայաստանից:
«Անցած ամսին պատմական առավելագույն ցուցանիշն է գրանցվել ինչպես զբոսաշրջիկների թվաքանակի առումով, այնպես էլ եկամուտների քանակով, որոնք երկիրն ստացելէ զբոսաշրջությունից»,- ասել է Բախտաձեն: 2018 թվականի հուլիսին օտարերկրյա այցելուները Վրաստանում ծախսել են 431 մլն դոլար: Անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել է 13,7 տոկոս:
Ընդամենը 2018 թվականի յոթ ամսվա ընթացքում արտասահմանյան տուրիզմից Վրաստանի եկամուտները կազմել են 1,79 մլրդ դոլար: Վերջին յոթ ամսվա ընթացքում Վրաստան են ժամանել 4,6 միլիոնից ավելի միջազգային ճանապարհորդներ, անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել է 12,9 տոկոս: Տուրիստական այցելությունների թվաքանակը կազմել է ավելի քան 2,4 միլիոն, ինչը 433,6 հազարով ավելի է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: