«Ռեալը» մտադիր է բողոք ներկայացնել «Ինտերի» դեմ՝ Մոդրիչի հետ բանակցությունների պատճառով
Մադրիդի «Ռեալը» մտադիր է բողոք ներկայացնել «Ինտերի» դեմ՝ Մոդրիչի հետ բանակցությունների պատճառով:
Միլանը ներկայացնող ակումբը ցանկանում էր ստորագրել 32-ամյա կիսապաշտպանին տրանսֆերային այս պատուհանի ընթացքում և բանակցում էր նրա գործակալների հետ:
Չնայած ակումբների միջև լավ հարաբերություններին, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է դատական գործ հարուցել «Ինտերի» դեմ նման վարքագծի համար: Պերեսը մտադիր է նաև դիմել ՖԻՖԱ-ին:
Լուկա Մոդրիչն այսօր կհանդիպի ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ:
Ակնկալվում է, որ այս հանդիպման ժամանակ խորվաթ ֆուտբոլիստը կխնդրի մադրիդյան թիմի նախագահին թույլ տալ իրեն տեղափոխվել Իտալիա:
Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, 32-ամյա կիսապաշտպանի պահանջը մերժվելու է, քանի որ իտալական մամուլը գրում է, որ մադրիդցիները մի քանի անգամ կտրականապես մերժել են միլանյան ակումբին:
Ավելի վաղ կային տեղեկություններ, ըստ որի՝ «Ռեալը» պատրաստ է կրկնապատկել Մոդրիչի աշխատավարձը:
Սիրարփի Աղաբաբյան