![](/banners/BeFunky-design.jpg)
Բռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանն ու Ժորժիկ Մարությանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/945825.jpg)
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամները հաջող են մասնակցել ուսանողական աշխարհի առաջնությանը:
Ռուսաստանի Էլիստա քաղաքում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ: Մարությանը գեղեցիկ եւ տպավորիչ մենամարտում հաղթանակի հասավ Իռլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Անուշ Գրիգորյանը բացահայտ առավելությամբ հաղթեց լեհ մարզիկին: Մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ:
Ռինգ դուրս կգա նաեւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ Բագրատ Ավոյանի գլխավորությամբ: