Բաժիններ՝

Պատահար Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ. կան տուժածներ

Սեպտեմբերի 3-ին` ժամը 01:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում բախվել են «Nissan Sunny» մակնիշի (վարորդի տվյալները բացակայում են) և «Lada Priora» մակնիշի (վարորդը՝ Կ. Վ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները, այնուհետև վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ն. Բ.-ն (ծնված 1991 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 1992 թ.) քաղաքացիներիի ուժերով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Կ. Վ.-ին, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս էր եկել ավտոմեքենայից, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս