Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած կինը հայտնում էր, որ Ոստան գյուղի բնակիչ ոմն Գրիգոր, կոտրել է գյուղի փոստային մասնաճյուղի դռան ապակին, փող վերցրել ու փախել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի եւ, մասնավորապես, Իդլիբի իրադրությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։
Քաղաքացիական հագուստով երիտասարդները վաղվանից, արդեն ոստիկանության համազգեստով, կանցնեն ծառայության՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներում։ Նորակոչ սպաները սեպտեմբերի 6-ին լեյտենանտի ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները, բանակային ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության միջոցների աջակցությամբ, «Ալագյազ» զորափորձարանում ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու առավել կարեւոր օբյեկտները:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համամիտ չէ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ, որ ոստիկանության մեղադրանքը շինծու է, անհիմն։
Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին շենքի մուտքում գտնվող էլեկտրական վահանակում հաշվիչներ են այրվում:
«Մարդկանց բռնելու այդ մոլուցքից դուրս եկեք։ Իհարկե, ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի, բայց այստեղ կա հանրային իրազեկման խնդիր։ Մի քանի օրում այդ 3 մլն բնակչությանը ո՞նց եք իրազեկելու։ Պոտենցիալ կաշառք տվողը գուցե հասկանում է, բա էն ժողովուրդը։ Սա շատ լուրջ հարց է։ Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ այս օրենքը նորմալ նայեք»։
Երկաստիճան, թե՞ համահարթ հարկման համակարգ:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա:
Շանթ Հարությունյանի աջակիցները ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են վերանայել Շանթ Հարությունյան և ընկերների գործը՝ արդարացման ակնկալիքով:
«Մեր կառույցի աշխատակիցները որ կառույց մտնում են, այնտեղ ոտքի են կանգնում ու, այսպես ասեմ, ովքեր հատկապես նախկինում մասնակցել են այդ գործընթացին, դող են ապրում։ Մեզ չեն կարող լուրջ չվերաբերել»:
Սարգսյանի խոսքով՝ այսօրվա կառավարությունը և ժողովուրդը ընտրությունների արդարության առումով պետք է սևեռվի 2 հիմնական հատկանիշի վրա, որոնցից գլխավորը, ըստ նրա՝ վերաբերում է կառավարությանը:
«Խնդրում եմ ձեզ՝ համբերատար սպասեք, դա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, և ժամանակատար աշխատանք է: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի և անդամ պետությունների հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց Վ.Օսիպյանը:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 11:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Արամ Օ.-ն:
168.am-ի հարցին՝ ոստիկաններն ինքնակա՞մ են գործել, թե՞ հրահանգ եղել է, Վ.Օսիպյանը պատասխանեց. «Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ո՞վ է արել՝ չեմ կարող ասել, արդյոք հնարավո՞ր է անել՝ եկեք ոչ մի բան չբացառենք, բայց եթե այդպիսիները կան, թող պատասխանատվության ենթարկվեն»:
Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, Վ.Օսիպյանը հորդորեց հարցն ուղղել կառուցողին կամ սեփականատիրոջը. «Միգուցե այլ… չեմ կարող ասել»։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Բեսիկի Ա.-ն, որը 1991 թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 246 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դասալքություն):
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
Կանադայի Տորոնտո քաղաքում սեպտեմբերի 6-ին մեկնարկում է 43-րդ Միջազգային կինոփառատոնը (Toronto International Film Festival, TIFF): Ինչպես հայտնել են կազմակերպիչները, ընդամենը 11 օրվա ընթացքում հանդիսատեսները կդիտեն աշխարհի 83 երկրների ռեժիսորների կողմից նկարահանված 342 ֆիլմ,։
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկաների ընտրանին կրկին պարտվել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
Անգլիական «Սանդերլենդ»-ի գլխավոր մարզիչ ՋեկՌոսին անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանին, որն այս օրերին փորձաշրջան է անցնում թիմում:
Հայաստանում վերջին տասը տարում մանկական մահացության ցուցանիշը կրճատվել է մոտ մեկ երրորդով: Այս մասին սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովի բացմանն իր խոսքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Դիմելով արդարադատության փոխնախարարին՝ նա ասաց, որ եթե նման հարցերը չլուծվեն, ապա որևէ քրեականացում, անգամ մահապատիժը շատ դեպքերում չի փրկելու։
Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAl (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, ով բանտից ազատ է արձակվել նախորդ ամիս, պահանջում է Ադրբեջանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
«Իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգներ է ներկայացնում»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Կառավարությունն առաջարկում է եռապատկել երկրորդ երեխայի ծննդյան համար տրամադրվող նպաստը: