Ավարտվել է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու դեպքի առթիվ 2018թ. ապրիլի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործ նախաքննությունը:
Կոնվերս Բանկը գործարկել է առաջնային ավտոշուկայից ավտոմեքենաների ձեռքբերման ակցիա՝ հաճախորդներին առաջարկելով վարկավորման ավելի շահավետ պայմաններ:
«Աղանդավորների պատճառով երեխաների կրթություն ստանալու իրավունքն է ոտնահարվում, և միանշանակ կառավարությունը պետք է գործի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի երկրորդ մասով և արգելի այնտեղ աղանդավորների մուտքը»:
Եթե ցանկանում եք պարզել ովքեր կան ընտրողների ցուցակում Ձեր հասցեից։
Այսօր երեկոյան տեղի կունենա Ազգային լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի առաջին հանդիպումը, որտեղ Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Լիխտենշտեյնի ազգային ընտրանուն:
Բրիտանացի դիվանագետները ռուսական կողմի ներկայությամբ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կիրազեկեն Ռուսաստանի երկու քաղաքացիների մասին, որոնք կասկածվում են Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր դեմ մահափորձի մեջ:
Օրերս Արցախի Հանրապետության հռչակման տոնի առթիվ, Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության հետ համատեղ, Լեհաստանի Նովե Միաստո համայնքի Չարնոտի քաղաքում գտնվող հրաձգարանի տարածքում կազմակերպել էր մարտական զենքերից հրաձգության առաջնություն, որտեղ խաղարկվել են Լեհաստանում ՀՀ դեսպանի գավաթներն ու մեդալները։
Եթե ցանկանում եք ճշգրտել Ձեր ընտրական տեղամասը։
Առնվազն 76 մարդ է զոհվել ԿԺԴՀ-ում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անթույլատրելի է համարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ «Սկրիպալների գործին» ՌԴ-ի ղեկավարության մեղսակցության վերաբերյալ մեղադրանքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան:
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները:
Ինչպես արդեն նշել ենք, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով և ընթացիկ գներով կազմել 2 471 մլրդ դրամ։ Այսպես կոչված, ծախսային եղանակով ՀՆԱ-ի բացվածքը ցույց էր տալիս, որ ՀՆԱ-ի 21.2%-ը (շուրջ 530 մլրդ դրամ) համախառն կուտակումն է։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-8-ն աշխատանքային այցով Բրյուսելում է: Այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձաստիճան պաշտոնյաների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Քամալյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ սփյուռքի Ռամկավար-ազատական կուսակցության շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանի գլխավորությամբ:
«Իմ քայլը» դաշինքը սեպտեմբերի 16-ին հանդիպում-հանրահավաք կանցկացնի:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի սեպտեմբերի 6-ի հրամանով Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի սեպտեմբերի 6-ի 14:00 դրությամբ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Լիբանանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Սոսի Սարգսյանը սեպտեմբերի 4-ին այցելել են Այնճար և հանդիպել քաղաքապետ Վարդգես Խոշյանի և «Կարմիր լեռ» կոմիտեի անդամների հետ:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխները:
ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունները տեղեկատվական պատերազմ են սանձազերծել, որպեսզի վարկաբեկեն Իրանի իշխանությանը սեփական ժողովրդի աչքում:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին բանակում զոհված զինվորների մայրերը։ «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը 168.am-ի հետ զրույցում ցասում հայտնեց, որ բոլոր ժամանակների զոհերը մոռացության են մատնվել, և միայն խոսվում է ապրիլյան պատերազմի զոհերի մասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Միջազգային բիզնես ինստիտուտի պրոֆեսոր Կյել Նորդստրյոմին:
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում, Սեւանա լճի ափին, սեպտեմբերի 1-ին նկատված մահացած տղամարդու ինքնությունն արդեն պարզվել է. նա, ինչպես հավաստեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այս տարվա օգոստոսի 3-ից Սեւանա լճում անհետացած քաղաքացի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները որոնել են օգոստոսի ընթացքում՝ կատարելով բազմաթիվ ջրասուզումներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ տածած «աներեր հավատի» համար:
«Պահանջում ենք վերագործարկել «Նաիրիտը»» վերտառությամբ պաստառներով և «վար-չա-պետ հան-դի-պում» վանկարկումներով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին «Նաիրիտի» նախկին աշխատակիցները։
Գերմանիան շահագրգռված չէ, որ Թուրքիայի տնտեսական իրադրությունը վատանա, եւ պատրաստ է երկխոսություն վարել նրա հետ:
«Շանթ Հարութունյանի ազատ արձակման պահանջն ու հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել է իր քաղաքական գործունեության համար, այդ ժամանակ դատարանի կայացրած վճիռը, ըստ նրա՝ բացառապես անհիմն է, և այն տվյալների բազան, որ ներկայացվել է, ամբողջությամբ հիմնված էր ոստիկանության ցուցմունքների վրա։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ քննարկումների ընթացքում մի քանի մտահոգություններ վերաբերում էին կաշառքի առաջարկն ընդունելուն, որն ըստ նրա ևս՝ գուցե խնդրահարույց լինի ընտրողների համար, դրա համար առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել.: