
Բռնաբարության փորձ

Ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 12:00-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1989թ. ծնված Օ.Լ-ն և հայտնել, որ սեպտեմբերի 4-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Նալբանդյան փողոցում տեղակայված հյուրատան ննջասենյակներից մեկում, մայրաքաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ.Վ-ն իր կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
Արցախի ոստիկանություն