Թեհրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:
«Վիճակն այնպես է, որ եթե օրենքի ամբողջ խստությունը կիրառենք խորհուրդների վրա, մնա մեկ կամ երկու մասնագիտական խորհուրդ, որը կբերի գիտական աստիճանաշնորհման համակարգի կոլապսի։ Դրա համար հիմա երկու շաբաթվա ընթացքում կառանձնացնենք բուժման ենթակա և չենթակա խորհուրդները»։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել է երկու մեղվի փեթակ և մեկ տանձի ծառ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում անցկացված հատուկ մարտավարական վարժանքի ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու թեթեւ զրահավոր տեխնիկան:
Հայաստանն ու Վրաստանը փայլուն հարաբերություններ ունեն:
Սեպտեմբերի 10-11-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Երևանի արտահերթ ընտրություններում «Ռեֆորմիստների« կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը առաջնային խնդիր է համարում Երևանի կանաչապատումը: Լրագրողների հետ զրույցում Արտակ Ավետյանը նշեց, որ պետք է որքան հնարավոր է ավելացնել կանաչ մակերեսները Երևանում:
Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Գայի փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Վարչապետ Փաշինյանի օգնական Սոֆյա Նավասարդյանի նշանակումը քննարկումների թեմա է դարձել: Նշվում է, թե Նավասարդյանը վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:
«Ժառանգություն» կուսակցությունն իր կառավարման օրոք խոստանում է մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել: Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության քարոզարշավի առաջին օրվա իր ելույթում հայտնեց ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը:
ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտնել է Պուտինի՝ Բաքու կատարելիք այցելության ամսաթիվը:
Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ շուտով կվերսկսի մարզչական աշխատանքը:
168.am-ի տեղեկություններով՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը, ինչպես ավելի վաղ արդեն ներկայացրել էինք, բավական ընդգրկուն է եղել՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության գործողությունների արդյունքում ՀԱԿՊ վարկաբեկման գործընթաց, Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակում ՀԱՊԿ անդամակցության հարց, և այլն։
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ԱՄՆ-ում կմասնակցի հերթական մրցաշարին:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրթիռային զորքերի եւ հրետանու 200-ից ավելի ստորաբաժանումներ ռազմերթ են կատարել օկրուգի զորափորձարաններ, որոնք գտնվում են Ռոստովի, Վոլգոգրադի մարզերում, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում, Դաղստանի, Հյուսիսային Օսիա-Ալանիայի, Ղրիմի հանրապետություններում, ինչպես նաեւ Աբխազիայում, Հայաստանում եւ Հարավային Օսիայում տեղաբաշխված ռուսական ռազմակայանների տարածքներում:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս օգտագործելու ընթացակարգ, հետևաբար ՀՀ կառավարության` հայկական զինված ուժերը Սիրիա ուղարկելու որոշումը կլինի ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ»:
ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ հաղորդում ներկայացրած ՀԱԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանի դեմ՝ պատիվն արատավորելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Սարգսյանը՝ նշելով, որ պահանջում է, որ այդ անձը հերքում տպագրի և ներողություն խնդրի իրենից:
«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր քարոզարշավը սկսեց Շառլ Ազնավուրի հրապարակից:
«Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած, հոգնեցուցիչ և հյուծող այց է ունեցել, այնքան լարված է եղել մինչև այց, այցի ընթացքում և հետո, որ մոռացել է, որ ՀՀ-ում կա գործող Սահմանադրություն և իր քաղաքական ցանկությունները, այնուհանդերձ, պետք է ինստուտոցիոնալիզացնի բացառապես ՀՀ Սահմանադրության շրջանակներում»:
Ընթացիկ տարվա ութ ամսում պետեկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880.1 միլիարդ դրամ հարկային եկամուտներ, որոնցից 670.7 միլիարդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների կողմից:
Հանգստյան օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանկարծ տարվեց պետական գործերով: Մասնավորապես, նա հանդիպեց Հայաստանի վարչապետի հետ:
«Մենք բոլորս միասին պետք է պահանջենք կառավարությունից ու վարչապետից՝ լինել մաքսիմալ ազնիվ հասարակության, պետական մարմինների հետ»:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 583 դեպք, որից 400-ը՝ արտակարգ:
«Դա այնպիսի հիվանդություն է, որ անձին նույնիսկ կողմնակի խնամք է երբեմն անհրաժեշտ լինում, բայց այս դեպքում մենք դրա վրա շեշտը չէին դրել: Մենք նշում էինք, որ կալանքի հիմք ընդհանրապես գոյություն չունի: Դատաքննությունն արդեն սովորական ընթացքով կսկսվի, բայց մինչ այդ որոշակի միջնորդություններ կունենանք, որոնք կներկայացնենք այդ դատական նիստի ժամանակ»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը սեպտեմբերի 10-ից 14-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճեւան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ):
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտարական ցուցակը գլխավորող , քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը գտնում է, որ Երևանի բյուջեն անարդյունավետ է ձևավորվում և ծախսվում: Լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով դաշինքի ծրագրային հիմնադրույթները, Ա. Թարխանյանը նշեց, որ Երևանի կարևորագույն խնդիրներից է ֆինանսական հոսքերի կառավարումը:
Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց: