Բաժիններ՝

Ռուս սահմանապահները Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճեւան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ):

Անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր Է ներկայացրել:

Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել է, որ սխալմամբ վերցրել է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ միասին եկել էին Հայաստան:

Սահմանված կարգով նշված քաղաքացին հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930