ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 583 դեպք, որից 400-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 318 հրդեհ, 64 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 16 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 19 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: