Բաժիններ՝

«Ժառանգությունը» խոստանում է մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել

«Ժառանգություն» կուսակցությունն իր կառավարման օրոք խոստանում է մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել: Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության քարոզարշավի առաջին օրվա իր ելույթում հայտնեց ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը:

«Էլեկտրատրանսպորտը, էլեկտրական ավտոբուսները մեր թիրախն են լինելու: «Ժառանգության» կառավարման ընթացքում պետք է նվազագույնը մեկ մետրոյի կայարան կառուցվի, եթե հնարավոր լինի ավելի շատ կառուցել, ավելի լավ կլինի: Դրա հետ մեկտեղ որոշ կայարաններում պետք է ալտերնատիվ մուտքեր ստեղծել»,- նշեց Մարտիրոսյանը:

Կուսակցության նախագահի խոսքով՝ Երևանի խնդիրների լուծումը քաղաքի զարգացման մեջ է:

«Մենք զարգացնելու ենք Երևանը: Կրթության ոլորտում պետք է փոփոխություններ անենք, պետք է նորագույն տեխնոլոգիաներ մտցնենք դպրոցներ: Պետք է շատացնենք մանկապարտեզները, որովհետև այսօր համալսարան ընդունվելն ավելի հեշտ է, քան մանկապարտեզում ազատ տեղ գտնելը»,- ասաց նա:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ Երևան քաղաքը պետք է ունենա ոչ կուսակցականացված, մասնագիտական կառավարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930