«Ռեալի» բանակցությունները Կոնտեի հետ խզվեցին
Լոպետեգիի փոխարինման ամենահավանական թեկնածուն չի գլխավորի մադրիդյան ակումբը:
Կլասիկոյում ջախջախվելուց հետո գլխավոր մարզիչ Ժուլեն Լոպետեգիի ապագան կանխորոշված էր: Մամուլը պնդում էր, որ «Ռեալի» ղեկավարները կհեռացնեն մասնագետին տնօրենների խորհրդից հետո և երկուշաբթի նրա փոխարեն կնշանակեն «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին: Սակայն AS պարբերականը տեղեկացնում է, որ մադրիդիցների բանակցությունները իտալացի մարզչի հետ դադարեցվել են: Պատճառն այն է, որ Կոնտեն գտնում է, որ հանդերձարանում բոլորը չէ, որ ուրախ կլինեն տեսնել իրեն:
Ավելի վաղ դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել էր, որ «հեռացել է Լոնդոնից, որպեսզի դրա հետ (Կոնտեի աշխատանքի) այլևս երբեք չառնչվի»:
Կոնտեն հեռացվել է «Չելսիից» 2018թ. հուլիսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը