Բաժիններ՝

Ինդոնեզիայի իշխանությունները հաստատել են կործանված Boeing-ի տեխնիկական անսարքությունների առկայությունը

Lion Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռում, դրա կործանվելուց մեկ օր առաջ, հայտնաբերվել են տեխնիկական անսարքություններ, այդ թվում՝ արագության սարքերի ցուցմունքները: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ապահովման կոմիտեի փոխղեկավար Հարիո Սաթմիկոն: Նրա խոսքով՝ «հանգամանքները հետաքննվում են»։

Ավելի վաղ Lion Air ավիաընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Սիրայիտն ընդունել է «ստեղծված տեխնիկական խնդիրը, որը լուծվել էր ընթացակարգին համապատասխան» հանրանավի նախորդ թռիչքի ժամանակ: Դրա հետ մեկտեղ նա հրաժարվել է նշել անճշտության բնույթը:

Ինչպես հոկտեմբերի 30-ին հայտնել է Detik նորությունների պորտալը, «տեխնիկական անճշտությունը շատ ավելի լուրջ է եղել, քան պնդում է Lion Air ավիաընկերության ղեկավարությունը:

Մասնավորապես, հրատարակության տվալներով, խոսքը օդանավի հրամանատարի մոտ նավիգացիոն սարքերի ինդիկատորների պանելի շարքից դուրս գալու մասին է:

Հրահանգի համաձայն, նշում էպորտալը, «անձնակազմը պարտավոր էր օդանավակայան վերադառնալ, դրա փոխարեն թռիչքը շարունակվել է»: Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737-ը հոկտեմբերի 29-ին կատարում էր JT610 չվերթը Ջակարտայից Պանկալպինանգ քաղաք (Բանգկա Բելիտունգի նահանգի վարչական կենտրոն): Մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից մոտավորապես 13 րոպե անց առայժմ չպարզված պատճառով այն ընկել է Ճավայի ծովը: Ինքնաթիռում եղել է 189 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս