«Այս փոփոխությունը ենթադրում է, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշներ». վարչապետի խորհրդական

«Եթե չկա մեթոդաբանություն, մենք կարող ենք 7 տոկոս տնտեսական ունենալ և ասել՝ որակական կողմ չկա, և կարող ենք 2 տոկոս տնտեսական աճ ունենալ, որտեղ որակական կամ տնտեսական զարգացման տեսլական լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։

Տնտեսական աճը, ըստ նրա՝ թեև դանդաղել է, բայց օգոստոս-սեպտեմբերն այն ժամանակահատվածն է, երբ տնտեսական աճը մշտապես թույլ ազդակներ է ունեցել. «Տնտեսության մեջ կան որոշակի սպասողական վիճակներ, որոնք նաև սպասելի են։ Երբ ունենում ես մոտ 7 տոկոսանոց տնտեսական աճ, բայց բյուջեի նախագծով ասում ես, որ 6.5 տոկոս ես ակնկալում, դա նշանակում է, որ դու չես ակնկալում ավելի լավ զարգացման ֆոն, այլ ավելի նվազ զարգացման հեռանկար ես ակնկալում։ Մենք ունենք վատ զարգացման հեռանկարներ նաև հանքարդյունաբերության բնագավառում, այսինքն՝ նախորդ տարվա բազայի մեջ սա ևս դերակատարում է ունեցել»։

Տնտեսության կառուցվածքը, ըստ Մանուկյանի՝ պետք է փոխվի. «Առկա տնտեսական կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանկարներ չի ստեղծում։ Այս առումով, իհարկե, այս փոփոխությունը ենթադրում է, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշներ, բայց որակյալ տնտեսական աճ ունենալ»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս