Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախում գործում է 115.186 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ 20 ՀԷԿ, որից Սարսանգ ՀԷԿ-ն ունի 50 ՄՎտ դրվածքային հզորություն, իսկ 19 փոքր ՀԷԿ-երը՝ 65.186 ՄՎտ:
Մնացել է մեկ քայլ:
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր, ինչի արդյունքում 2019 թվականից գյուղի ոռոգելի հողերը կավելանան շուրջ 40 հեկտարով:
«Կարծում եմ՝ ՀՀԿ-ն միշտ էլ պատրաստ է բանավեճի, ուղղակի պետք է ճշտել և՛ թեման, և՛ այլ հարցեր։ ՀՀԿ-ն միշտ էլ առողջ քննարկումների, երկխոսության կողմնակից է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ բանավիճի։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները:
«Միջին մասնագիտական և նախնական կրթությունը երևի միակ ոլորտն է, որտեղ դրական տեղաշարժ կա»։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ընկած ժամանակահատվածում:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախատեսում է դուրս գալ ՀՀԿ-ից, սակայն այլ կուսակցության չի պատրաստվում անդամակցել: Այս մասին Առուշանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիայի (FIFA) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կպահանջի կազմակերպության կանոնագարգ վերադարձնել «կոռուպցիայ» բառը:
ՀՀ դատավորների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում շրջանառության մեջ դրված՝ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) առնչությամբ, որով փորձ է կատարվում կտրուկ նվազեցնել դատավորի անկախության սոցիալական երաշխիքները:
Նոյեմբերի 4-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված Դուշանբեի պայմանավորվածություններից հետո բավականին նվազել է սահմանային լարվածությունը: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Պատշաճ կերպով ՀԱՕԿ-ին խնդրի մասին տեղեկացնելու դեպքում՝ մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ Գագիկ Ծառուկյանը լուծում էր տալու այս խնդրին ևս: Պարզապես, որոշ մանրախնդիր մարդիկ այս չեղած առիթը փորձում են օգտագործել իրենց չարությունն ու նախանձը դուրս թափելու համար:
Ադրբեջանը փակելու է Ստոկհոլմում գործող իր դեսպանատունը, որի գործունեությունը ներառում է երեք երկիր՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան:
«Ժողովուրդն է որոշելու և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության ներկապնակը։ Կուսակցականներն ախոյաններ չեն, նախկին ձևաչափերը պետք է վերանան, ընդդիմություն և թշնամիներ եզրույթները հոմանիշ չեն լինելու»,- այսօր «Մենք» դաշինքի ձևավորման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1200-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարեկան զեկույցին։
ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տալու դիմումին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը մասնակցել է ակումբի խաղին: Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Բոյակա Չիկոն»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, մրցեց «Աթլետիկո Ուիլա»-ի հետ. Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի ազգային թիմի անդամ Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը մասնակցեց «Բոյակա Չիկո»-ի ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման […]
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով` «Մենք» կուսակցությունների դաշինքի կողմից: Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Զեյնալյանը:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին: Այս մասին Սամվել Բալասանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
Վանաձորցիներին այս իրադարձության առթիվ ողջունեցին և շնորհավորեցին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի անունից՝ Սարգիս Կարապետյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում ծրագրած անձինք խոստովանել են, որ մտադիր են եղել դանակով հարձակվել նրա վրա Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները անմեղության կանխավարկածի, ինչպես նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցով դիմել են ՄԻԵԴ:
«ՔՊ-ի հետ բանակցություններ գնացել են, այն ժամանակ քննարկվում էր միասին խորհրդարանական ընտրություններում հանդես գալու հարցը, բայց քանի որ քաղաքային ընտրություններն առաջ ընկան, ՔՊ-ն որոշեց սեփական ուժերը փորձել այդ ընտրություններում»,- այսօր «Մենք» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալովկան օրերս հայտարարել էր, որ արտասահմանյան երկրների դպրոցներում ռուսերեն լեզվի դասաժամերի կրճատումը խախտում է ռուսալեզու բնակչության իրավունքները։
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ նոյեմբերի 5-ից կիրառվող պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա:
«Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի, այս դադարի, հարաբերական ու խաբուսիկ դադարի ժամանակահատվածում զբաղվում է իր մարտունակությունը վերականգնելով ու ագրեսիայի նախապատրաստվելով, նման զարգացումների պետք է պատրաստ լինել»:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտնել է, որ պաշտոնական Օսլոն ծրագրում է 2019 թվականին նոր դեսպանատուն բացել Թբիլիսիում:
«Հայաստանում գրեթե ցանկացած ընտրություններից հետո ի հայտ են եկել գրպանային ընդդիմություններ, որոնք ապահովել են բացառապես այս կամ այն ընտանիքի բարեկեցությունը։ Եղել են քաղաքական ուժեր, և հիմա էլ կան, որոնք միայն իշխանական փայի մեջ փայաբաժին մտնելու խնդիր են լուծում»: