Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու դիմումին

ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տալու դիմումին:

Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք: Քաղաքացիություն տրամադրելու խնդիրը լուծված է»,- նշեց Զեյնալյանը:

Տեսանյութեր

Լրահոս