Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով` «Մենք» կուսակցությունների դաշինքի կողմից: Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Զեյնալյանը:

«Ես մասնակցում եմ ընտրություններին: Պատգամավորի թեկնածու եմ: Լինելու եմ ցուցակում և առաջադրվելու եմ նաև ռեյտինգային ընտրակարգով, ընտրության արդյունքները կորոշեն առաջիկա խորհդրարանի ու գործադիր իշխանության կազմը: Մենք հիմա քննարկում ենք նաև այն հարցերը, թե ով որ տարածքում է առաջադրվելու: Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի խոսքով` իրենց դաշինքն ամեն ինչ անելու է, որպեսզի դրական ու բարձր արդյունք գրանցեն:

 

Տեսանյութեր

Լրահոս