
Սանտյագո Սոլարիին կհաստատեն «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում

Մնացել է մեկ քայլ: «Ռեալի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սանտյագո Սոլարիի ղեկավարությամբ թիմը երեք անգամ հասել է հաղթանակի:
Ինչպես տեղեկացնում է Сope-ը, արգենտինացուն «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում հաստատելու համար հարկավոր է հաղթել ևս մեկ խաղ՝ «Սելտայի» դեմ:
Ըստ իսպանական ֆուտբոլի կանոնների՝ ակումբին տրվում է 15 օր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարին գլխավոր մարզչի պաշտոնում հաստատելու համար: Եթե դա տեղի չունենա, ապա ակումբը պետք է նրան փոխարինի այլ մասնագետով: «Ռեալի» ղեկավարությունն այդ հարցում պետք է կողմնորոշվի նոյեմբերի 11-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը