Ինֆանտինոն փորձել է ՖԻՖԱ վերադարձնել կոռուպցիա տերմինը
Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիայի (FIFA) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կպահանջի կազմակերպության կանոնագարգ վերադարձնել «կոռուպցիայ» բառը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՖԻՖԱ-ն փոփոխել էր իր կանոնակարգը: Փաստաթղթի նորացված տարբերակից բացակայում է «կոռուպցիա» հասկացությունը: Այս որոշումը կայացվել է ՖԻՖԱ-ի պաշտոնյաների գաղտնի քննարկումների արդյունքում:
Միևնույն ժամանակ փաստաթղթում հայտնվել է զրպարտության նոր ձև (խախտում), ինչը թույլ կտա մարդկանց որակազրկվել ՖԻՖԱ-ի դեմ զրպարտության համար:
Բացի այդ, կաշառակերության, ֆինանսական միջոցների յուրացման, ինչպես նաև ֆուտբոլային խաղերի հաշիվների շահարկումների համար սահմանված տուգանքը նվազել է:
Մեղադրվողը պատիժը կարող է կրել, եթե դեպքից անցել է ոչ ավելի, քան 10 տարի: Նախկինում մեղադրվող կողմը կրում էր պատիժը՝ անկախ ժամկետներից:
«Ես խորհուրդ կտայի վերադարձնել այս սահմանումը: Սա իմ հստակ ուղերձն է: Մենք չենք հանդուրժի կոռուպցիա ՖԻՖԱ-ում»,-նշել է Ինֆանտինոն:
Սիրարփի Աղաբաբյան