Խորագիր:

«Ուզում եք՝ 1000 դրամ դնենք, մեկ ա` չեն գա, որովհետև հավաքականը լավ չի խաղում». Ռուբեն Հայրապետյան

«Ուզում եք՝ 1000 դրամ դնենք, մեկ ա` չեն գա, որովհետև հավաքականը լավ չի խաղում». Ռուբեն Հայրապետյան

«Իհարկե, զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ և շատ բան եմ զրուցել, հիմա ինչ զրուցել եմ՝ պետք է հրապարակե՞մ։ Սամվել Կարապետյանը վերցրել է այդ թիմի հովանավորչությունը, և ժամանակի ընթացքում կերևա, թե ինչ է լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում Հայրապետյանն ասել էր. «Գիտեմ, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում արդեն ստեղծել է «Արարատ Մոսկվա» անունով թիմ: «Ավան Ակադեմիա» ակումբը վերափոխվել է «Արարատ Մոսկվա» անունով և հաջորդ տարվանից հանդես կգա Բարձրագույն խմբում: Սակայն, ինչ վերաբերում է տեղափոխելուն, ապա նման բան չեմ լսել»։

Հայրապետյանը հավելեց. «Սամվել Կարապետյանի գործունեությունը բոլորդ էլ տեսել եք, նրա հայրենասիրությունը, նվիրվածությունը, նա պատահական չէ այսօր ֆուտբոլում, նա միշտ էլ եղել է հավաքականի կողքին, միշտ էլ աջակցել է մեզ։ Այնպես որ, Սամվել Կարապետյանի ֆուտբոլում ներքաշվելը նորություն չէ»։

Հարցին՝ «Արարատ-Մոսկվա» անունը խնդիրներ չի՞ առաջացնի, եթե թիմը հետագայում դուրս գա միջազգային ասպարեզ, նա այսպես պատասխանեց. «Ժամանակին հանդես էին գալիս 3 Դինամոներ՝ Մոսկվայի «Դինամո», Թբիլիսիի «Դինամո», «Դինամո-Կիև», և որևէ խնդիր չէր լինում։ Բազմիցս Միլան-Ինտեր, Միլան-Միլան դուրս են եկել, խնդիր տեսե՞լ եք։ Հիմա որ «Արարատ-Մոսկվան» ու «Արարատ-Երևանը» դուրս գան, ի՞նչ խնդիր պետք է տեսնենք, ինչ է Արարատը մերն է, դրա՞ համար։ Խնդիր չի լինի»։

Անդրադառնալով Հայաստանում ֆուտբոլային հանդիպման տոմսերի գներին, նա ասաց, որ դրանք  բարձր չեն։

«Տոմսերի գները բարձր չեն, նորմալ գներ են։ Երկրպագուներին այդ թեմայով հրավիրել ենք քննարկման։ Իրենք կգնեն տոմսերն էժան, բացի դրանից, մենք անապահով խավերի համար զեղչեր արել ենք, տոմսեր ենք տվել: Ուզում եք՝ 1000 դրամ դնենք, մեկ ա, չեն գա, որովհետև հավաքականը լավ չի խաղում: Հենց հավաքականը լավ խաղա, կգան մարզադաշտ»։

Նա վստահեցրեց, որ տոմսերի նոր քաղաքականության ձևը կհրապարակեն, բոլորին կտեղեկացնեն։

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։