Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները որակավորման ատեստացիա են անցնում

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն անհատական ուսուցման գծով ստուգիչ պարապմունքների շրջանակներում որակավորման ատեստացիա են անցնում:

Պարապմունքները զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ տեղի են ունենում «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում ու կշարունակվեն մեկ շաբաթ:

Ատեստավորման ընթացքում զինծառայողները ծովի մակարդակից 1,5 հազարից մինչեւ 2,5 հազար մետր բարձրության վրա ավելի քան 200 նորմատիվներ կհանձնեն հատուկ, տակտիկական, կրակային, ֆիզիկական, բժշկական, ինժեներային պատրաստությունից եւ զրահատանկային եւ ավտոմոբիլային ռազմական տեխնիկայի վարումից: Ստուգարքների հանձնման արդյունքներով՝ զինծառայողներից յուրաքանչյուրին կտրվի երրորդից մինչեւ առաջին կարգ, ինչն ազդում Է տարվա ընթացքում ամսական դրամական վարձատրության բարձրացման վրա:

Զինծառայողների մարտական պատրաստությունը գնահատելիս հաշվի են առնվում բարձրլեռնային տեղանքի «Էքստրեմալ» կլիմայական պայմաններում առաջադրանքների կատարմանը նրանց անհատական պատրաստվածության առանձնահատկությունները:

Ռուսական զորամիավորման ստորաբաժանումներին կարգային որակավորման շնորհման ստուգիչ պարապմունքներում ներգրավված են 2 հազարից ավելի զինծառայողներ եւ գործի Է դրված շուրջ 500 միավոր ռազմական հատուկ ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս