ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 8-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱՄՆ-ում նավթի հանույթը 2018 թվականի հունվարին ավելացել է օրական 100 հազար բարելով՝ մինչեւ 10,2 միլիոն բարել:
Երեկ համացանցում լուսանկար տարածվեց, որտեղ ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան և Խուան Մատան էին: Նրանք դուրս էին գալիս Մյունխենյան ողբերգության զոհերի համար կազմակերպված միջոցառումից: Լուսանկարում Պոգբան ժպտում է և անում է Dab:
ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք է տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի հայտարարություններին:
Գնաճն արդեն մի քանի ամիս շարունակում է մնալ քաղաքական հիմնական թեման: Մեկը մյուսի ետևից խորհրդարանական քաղաքական փոքրամասնությունները փորձում են օրենսդրական կարգավորում գտնել գնաճի դեմ պայքարելու համար:
Կառավարութունը բավարարեց «Վան Սևան» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Հաշված ժամեր անց Փհենչհանում կվառվի ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի կրակը` ազդարարելով «Սպիտակ խաղերի» մեկնարկը: Հայաստանն այս տարի խաղերին մասնակցում է միայն 3 մարզիկով:
Կառավարությունը հավանություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 4 քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Ֆրանսիացին վերադարձավ ֆուտբոլ:
Փետրվարի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
Գերմանական Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Միացյալ Նահանգները փորձում է խախտել միջազգային պամանագրերի համակարգը եւ շարժվում է մարդկության ոչնչացման տանող ճանապարհով:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով չսահմանված վայրում ու ժամին հրավառության համար սահմանվում է 1 մլն դրամ տուգանք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈւ գործողությունների մասին, հայտարարել է, որ իրենք ոչինչ չունեն քննարկելու Սիրիայում հարյուր հազարավոր քաղաքացիների մահվան համար պատասխանատու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Ռուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն կարող է վաճառել հայաստանյան իր դուստր ընկերությունը` GNC-Alfa-ն:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է խոշոր չափի տուգանքներ սահմանել մայրաքաղաքում սահմանված կարգի խախտմամբ հրավառություն իրականացնելու համար: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 08-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:
Մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանում քննարկում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, բանակցությունների հեռանկարը, ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը գտնում է, որ Արամ Մանուկյանի արձանի նախագիծն ընդունվել է բոլոր չափանիշերին համապատասխան:
Արմեն Սարգսյանը Փարիզում փետրվարի 6-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է վերջին շրջանում ակտիվ քննարկված և քննադատված Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը:
«Նորից, նորից, նորից ու նորից… Դաս եղել է, պարզապես շատ համով թեմա ունեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժգոհեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է քաղաքապետարանն այդքան ճոխ ծախսեր արել Ամանորին:
«Երբ ինչ-որ հարցի քաղաքականություն ես մշակում, այնպես չէ, որ միայն սրտով պետք է շարժվես: Դատական տուգանքը, ես կարծում եմ, կարող է արդյունավետ ծառայել դատական նիստի բնականոն գործընթացն ապահովելու համար: Ավելի խիստ պատժամիջոցներ էին մտածում, որին ես անձամբ դեմ էի, օրինակ` երկրներ կան, որ կալանքը նույնպես կիրառվում է»;
Ամերիկացի զինվորական բժիշկ, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմի նախկին անդամ Սոլան RT-ին հայտնել է Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի ընտանիքին օգնելու ցանկության մասին։