
ԶԼՄ-ները Պոգբայի բարի արարքը սխալմամբ որակել են՝ որպես անբարոյականություն

Երեկ համացանցում լուսանկար տարածվեց, որտեղ ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան և Խուան Մատան էին: Նրանք դուրս էին գալիս Մյունխենյան ողբերգության զոհերի համար կազմակերպված միջոցառումից: Լուսանկարում Պոգբան ժպտում է և անում է Dab:
Այս լուսանկարից հետո ԶԼՄ-ները սկսեցին քննադատել Պոգբային՝ կոչելով նրա քայլն անբարոյական, իսկ ֆուտբոլիստին՝ հիմար: Նշվում էր, որ Պոգբան անարգել է զոհերի հիշատակը և իրեն ցինիկ է պահել:
Շատ մեծ տարածում գտավ Twitter-ի օգատատերերից մեկի՝ @mikesanz19-ի գրառումը, որտեղ օգտատերը ֆուտբոլիստին կոչել էր հիմար: Ավելի ուշ մի երեխա հրապարակել է տեսանյութ, որը նկարահանել է իր հայրը: Անվասայլակին նստած երեխան տեսնելով Պոգբային՝ dab է արել, իսկ ֆուտբոլիստն էլ պատասխանել է նրան: Տեսանյութի երեխան՝ Ալեքսը, նշել է, որ ինքն ու Պոգբան սովորություն ունեն ամեն անգամ հանդիպելիս dab անել:
Ժամեր անց Պոգբայի մասին գրառումներն ու հրապարակումները ջնջվել կամ հերքվել են:
Սիրարփի Աղաբաբյան