
Կառավարությունը հավանություն է տվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագծով նախատեսված սկզբունքային փոփոխություններով կարգավորվում են ՀՀ դիվանագիտական ծառայության սկզբունքները, դիվանագիտական ծառայության կազմակերպման կարգը:
«Հստակեցվում են ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճանների, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակի, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաև դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները»,- ասաց Քոչարյանը: