
Ամերիկացի նախկին զինվորականը որոշել է օգնել Սիրիայում զոհված օդաչու Ֆիլիպովի ընտանիքին

Ամերիկացի զինվորական բժիշկ, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմի նախկին անդամ Սոլան RT-ին հայտնել է Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի ընտանիքին օգնելու ցանկության մասին։
Հեռուստաալիքին տված հարցազրույցում նա պատմել է, որ հիացած է ռուսաստանցի զինվորականի խիզախությամբ, որն «իրեն զոհաբերեց հանուն մարտական ընկերների»: Սոլան խոստովանել է, թե վստահ չէ, որ ինքն այդքան քաջություն կունենար նույն կերպ վարվելու:
«Նա հիանալի մարդ էր: Ափսոս, որ ես անձամբ չեմ ճանաչել նրան»,-հավելել է նա: Մայոր Ռոման Ֆիլիպովը զոհվել է փետրվարի 3-ին: Սու-25 գրոհային ինքնաթիռը, որով նա «Իդլիբ» ապաէսկալացման գոտում շրջաթիռ էր կատարում, ահաբեկիչները խփել են շարժական զենիթահրթիռային համալիրից: Օդաչուն հասցրել է հրամանատարությանը զեկուցել գրոհի մասին, իսկ այնուհետեւ կատապուլտով դուրս է նետվել զինյալների կողմից վերահսկվող Թել-Դեբես բնակավայրի շրջանում:
Վայրէջքից հետո Ֆիլիպովը մարտի մեջ է մտել ահաբեկիչների հետ եւ ծանր վիրավորվել: Երբ զինյալները մոտեցել են մի քանի տասնյակ մետրի վրա, մայոր նռնակով պայթեցրել է իրեն: