Բաժիններ՝

ԱՄՆ-ի գործունեությունն սպառնում է մարդկության ոչնչացմամբ. Իրանի ԱԽ-ի ղեկավար

Միացյալ Նահանգները փորձում է խախտել միջազգային պամանագրերի համակարգը եւ շարժվում է մարդկության ոչնչացման տանող ճանապարհով: Այս կարծիքը փետրվարի 8-ին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ Ալի Շամխանին։

«ԱՄՆ-ի ղեկավարությունն իր գործողություններով փորձում է խախտել միջազգային պայմանագրերի կայացած համակարգը եւ ոչնչացնել ողջ մարդկությունը»,- նրա խոսքը մեջբերել է «Թասնիմ» գործակալությունը:

Ալի Շամխանիի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանին խոչընդոտ է համարում Մերձավոր Արեւելքում իր «անօրինական քաղաքական նախագծերը» առաջ տանելու համար: «Ամերիկան ամեն կերպ փորձում է ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին օգտագործել տեղեկատվական ու տնտեսական պատերազմներում, որպեսզի վնասի Իրանի ազգային շահերին»,-ասել է նա: Գեներալը հայտարարել է, որ «աշխարհում արմատականության տարածմանն ուղղված» ԱՄՆ-ի պլաններին դիմակայելը «առանձնակի ուշադրություն ու պատրաստվածություն է պահանջում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս