Պատրիս էվրան պայմանագիր ստորագրեց «Վեսթ Հեմի» հետ
Ֆրանսիացին վերադարձավ ֆուտբոլ:
«Վեսթ Հեմը» հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մարսելի» նախկին պաշտպան Պարտրիս Էվրայի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆրանսիացին պայմանագիր է ստորագրել «մրճահարների» հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Պատրիսն ընտրել է 27 համարը:
«Ես երջանիկ եմ «մրճահար» դառնալու և Պրեմիեր լիգա վերադառնալու համար: Ես սիրում եմ այս խաղը: Զարմանահրաշ է վերադառնալ ֆուտբոլ, և ես շնորհակալ եմ «Վեսթ Հեմին» այն շանսի համար, որը նրանք տվեցին ինձ, որպեսզի ես կատարեմ իմ աշխատանքը»,- հայտարարել է Էվրան:
2017թ. նոյեմբերին «Մարսելը» լուծարեց պայմանագիրն Էվրայի հետ այն բանից հետո, երբ վերջինս Վիտորիա Գիմարայնշի հետ Եվրոպայի լիգայի խաղից առաջ հարվածեց մրցակցի երկրպագուին: Պատրիսը 273 խաղ անցկացրել է ԱՊԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը