
Գինեգործության ոլորտում կիրականացվի 150 մլն դրամի ներդրումային ծրագիր

Կառավարութունը բավարարեց «Վան Սևան» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գինեգործության մեջ։ «Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել մոտ 150 մլն դրամի ներդրում և ստեղծել 7 աշխատատեղ՝ 160 000 դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նա։
Արտադրանքի ծավալները ծրագրի իրականացման 3-րդ տարում կկազմեն մոտ 684 մլն դրամ, որից 17 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 152,6 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ, իսկ 514,4 մլն դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ։