ԱՄՆ-ում հունվարին նավթի հանույթը ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ում նավթի հանույթը 2018 թվականի հունվարին ավելացել է օրական 100 հազար բարելով՝ մինչեւ 10,2 միլիոն բարել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության (EIA) լրատվական վարչությունը:

Հաշվետվության մեջ ընդգծված է, որ հունվարին նավթի հանույթի աճը գերազանցել է 1970-ական թվականների ռեկորդը, երբ արձանագրվել էր արտադրության՝ 9,6 միլիոն բարել առավելագույն մակարդակը: Գերատեսչությունն ակնկալում է, որ ԱՄՆ-ում 2018 թվականին օրական հանույթը կհասնի 10,6 միլիոն բարելի՝ մեկ տարի առաջվա 9,3 միլիոն բարելի դիմաց, իսկ 2019 թվականին հանույթը կաճի մինչեւ 11,2 միլիոն բարել:

Գերատեսչության կողմից Brent նավթի գինը 2018 – 2019 թվականներին կանխատեսվում է միջին հաշվով 62 դոլար՝ 2017 թվականի 54 դոլարի դիմաց: 2018 թվականին Ռուսաստանի նավթահանույթի վերաբերյալ EIA-ի կանխատեսումը 11,14 միլիոն բարել է, 2019 թվականին՝ 11,16 միլիոն բարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս